Վիեննայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում՝ Վիեննայում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: