Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ վարի ռացիոնալ, հանգիստ երկխոսություն: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, գրում է Georgia Online-ը:

 

 

«Մի կողմից՝ կան Վրաստանի շահերը, մյուս կողմից՝ Ռուսաստանի շահերը, և մենք խոսելու ենք կոնկրետ այդ շահերի մասին: Այդ երկխոսությունում գոյություն ունի մեկ շատ լուրջ նախապայման. Ռուսաստանի Դաշնությունը պետք է ճանաչի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

 

Ռուսաստանը չի կարող խույս տալ նրանից, որ օկուպացրել է հարևան խաղաղ երկրի տարածքը: Մեր դիրքորոշումն ամուր և հստակ է: Վրաստանի ոչ մի քաղաքացի, ոչ մի իշխանություն չի ստորագրի օկուպացման տակ: Դա հենց նախապայմանն է: Մենք թշնամական որևէ վերաբերմունք չենք ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ և ինչ-որ պահի պետք է կարողանանք ու միմյանց հետ խոսենք ոչ թե քաղաքական հռետորիկայով, այլ ռացիոնալ՝ ելնելով միմյանց պետական շահերից»,- հայտարարել է Մարգելաշվիլին: