ՃՈ-ն Հայաստանի ճանապարհներին երթևեկության արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանը:

 

«Մենք տեսնում ենք արագաչափ սարքերն ավելացնելու անհրաժեշտություն: Կավելացնենք այնքանով, ինչքան անհրաժեշտ կլինի»,- ասաց Հակոբյանն ու ավելացրեց, որ երբ որևէ վայրում արագաչափ սարք տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, ճանապարհային ոստիկանությունը դիմում է այդ արագաչափերը տեղադրող և սպասարկող Security dream ընկերությանը, որն էլ աջակցում է՝ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները: