Ես տենց մարդ չեմ ճանաչում, գիտեմ, որ 40 միլիոն ադրբեջանցի կա, 10 միլիոնն ապրում ա Ադրբեջանում: Հիմա մեկին էլ ճարել եք դուք: Այս մասին Արցախից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով Վահան Բադասյանի մասին հարցին: 

 

«Էդ շան տղեն, եթե էդքան լավ խոսալ գիտի, թող իմ անունը չտա, թող մի ոտանավոր, հեքիաթ գրի: Եթե 10 հոգի կարդացող լինի, ամոթ ինձ: Հիմա ինքն իրան ռեկլամ ա անում: Չգիտե՞ք՝ իմ նկարը որտեղ էլ դնեք, իմ անունը որտեղ էլ գրեք, կարդացող կլինի: Թե չէ ինքն իրանից ոչ մի բան չի ներկայացնում: Բերում, ուզում ա համեմատվի: Այստեղ կանգնած հազարավոր, տասնյակ հազարով տղաներ իր կնոջն ու մորը կպաշտպանեին: Հադրութում՝ էն տեղում, որտեղ փորձում էր շանտաժի ենթարկել, Ջերմուկից իմ տղաներից յոթ հոգի գնացել են, որ փրկեն, 4 հոգի զոհվել են, երեքը՝ ծանր վիրավորվել: Մեկն էլ թող անաաղուհաց լինի, ի՞նչ կլինի»,- ասել է Մանվել Գրիգորյանը: 

 

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում