ԻՆչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում է, որտեղ պատրաստվում է երկու ընկերական հանդիպումների:

Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը:

Լուսանկարները և տեսանյութը` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից