Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ ֆուտբոլիստների վարկածով:

Kicker-ի՝ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ խաղացող:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը, ում օգտին քվեարկել է հարցվածների 31,1 տոկոսը:

Կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել իրեն լավագույնը ճանաչելու համար:

«Իսկապես, մեծ պատիվ է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալություն բոլորին այս զարմանալի ընտրության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է է ֆուտբոլիստը: