Սիրիայում և Հալեպում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ տեղափոխվում են։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օրերս զինյալ ահաբեկչական խմբավորումները տասնյակ հրթիռներով թիրախ դարձրին Նոր Գյուղի թաղամասերը, այդ թվում և «Վերժին Կյուլպենկյան» ծննդատան թաղամասը, որտեղ գտնվում էին նաև տարեցները։

 

Մայիսի 27-ին հրթիռակոծման հետևանքով զոհվել է ծերանոցի ծառայողական աշխատակիցներից մեկը, կան նաև վիրավորներ։ Երեկոյան, ապահովության նկատառումներով, հայկական ծերանոցում գտնվող տարեցներին խնամակալության և տնօրինության հսկողության ներքո ժամանակավոր տեղափոխեցին Նոր Գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահ:

 

Տարեցները երեք տարի առաջ նախ Պոսթան փաշայի ծերանոցից տեղափոխվել էին Աստուրյան հիվանդանոց՝ զինյալ ահաբեկիչների ներխուժման պատճառով, ապա «Վերժին Կյուլպենկյան» ծննդատուն: