ffa.am Մեկօրյա ընդմիջումից հետո՝ այսօր, Հայաստանի ազգային հավաքականը վերսկսեց մարզումները։ Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղաժամանակ էին ստացել Գվատեմալայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ, այսօր մարզվեցին համեմատաբար թեթև ռեժիմով, իսկ պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստներն՝ ավելի ինտենսիվ։ Նախավարժանքից և դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարվածների կատարելագործման և ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։ Վաղը մեր թիմը վերջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում, իսկ հաջորդ օրը նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: