Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրել է քաղաքակիրթ երկրների ճանապարհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-նայս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:

 

 

Նա նաև ուշադրություն է սևեռել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձևը՝ չնայած Անկարայի կողմից ճնշմանն ու սպառնալիքներին:

 

 

Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ այս հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պատիվ չի բերում Թուրքիային:

 

 

«Դրա փոխարեն ես խորհուրդ կտայի ճանաչել Ցեղասպանության փաստը, ինչն, անկասկած, դրական արձագանք կստանար միջազգային հանրության կողմից»,- ասել է նա: