Յուտայի համալսարանի հետազոտողները մշակել են չարորակ ուռուցքների այն տեսակների բուժման նոր մեթոդ, որոնք դժվարությամբ են ենթարկվում թերապիայի, ինչպես, օրինակ՝ ռետինոբլաստոման կամ աչքի քաղցկեղը:
Ստեղծված պատրաստուկն արգելափակում Է այն սպիտակուցը, որը նպաստում Է քաղցկեղային հիվանդությունների աճին և տարածմանը: Հոդվածը հրապարակվել Է Cancer Cell հանդեսում:
Ռետինոբլաստոման իրենից ներկայացնում Է աչքի ցանցաթաղանթի ուռուցք, որն ամենից հաճախ զարգանում Է մանուկ հասակում և մեծամասամբ փոխանցվում Է գենետիկորեն: