Զլատան Իբրահիմովիչը խոսել է ֆրանսիական ֆուտբոլում ունեցած իր դերի մասին և նշել.

«Փողը կյանքը հեշտ է դարձնում, սակայն երջանկությունը փողի մեջ չէ: Դուք պետք է դա հասկանաք: Աշխատավարձս 20 մլն եվրո է և դա շա՞տ է: Ես չեմ հասկանում «շատ» բառը: Եթե մեկ այլ ֆուտբոլիստ կխաղա 10 անգամ լավ, ապա կստանա 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ: Դուք գիտե՞ք, թե որքան հարկ եմ ես վճարում: Ես Ֆրանսիային ավելի շատ եմ օգնել, քան նախագահ Օլանդը: Ես շարունակում եմ վճարել և հարկերովս շատ եմ օգնում: Ինչ կասեմ Ֆրանսիայի մասին. Զլատանը եկավ այստեղ և դարձավ գլխավորը», – Իբրահիմվիչի խոսքը մեջբերում է Le Monde-ը: