Եվրոպայի առաջնության խմբային փուլի շրջանակներում D խմբում միմյանց հանդիպեցին Թուրքիայի և Խորվաթիայի ընտրանիները:

Հանդիպումն ավարտվեց խորվաթների հաղթանակով` նվազագույն հաշվով: Հաղթական գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» խաղացող Լուկա Մոդրիչը` 41-րդ րոպեին: