Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով, 48.78 դրամի փոխարեն՝ կազմելով 46.2 դրամ: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսված է քննարկում՝ հասարակական կազմակերպությկունների ներկայացուցիչների հետ, ովքեր պաշտպանում են սպառողների իրավունքները։