Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Կարի Արնասոնը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիան և Իսլանդիան 1:1 հաշվով էին ավարտել դիմակայությունը:
Ռոնալդուն հայտարարել էր, որ Իսլանդիայի հավաքականը ոչինչի չի հասնի Եվրո 2016-ին:
«Կրիշտիանու Ռոնալդուն պարզապես խղճուկ անհաջողակ է: Նա չէր ցանկանում պարտվել: Իսկ ի՞ նչ էր սպասում, որ մենք իր դեմ պետք է խաղայինք ինչպես «Բարսելոնա՞ ն»: Նա ծիծաղելի է: Մեր թիմը հետնապահ է, դա ակնհայտ է: Բաց դրա հետ մեկտեղ կարող էինք հաղթել, պարզապես բախտներս չբերեց: Ռոնալդուին հատուկ ուշադրությամբ չէինք վերաբերվում: Բոլորը գիտեն, թե որքան լավ է խաղում նա: Պարզապես փորձում էինք նրան միայնակ չթողնել և դա աշխատեց»,- Արնասոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը: