Հունիսի 15-ին սգո արարողություն Է տեղի ունեցել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության գլխավոր շենքի բակում՝ իսլամիստ ահաբեկչի կողմից հունիսի 14-ին սպանված երկու աշխատակիցների հիշատակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Փոխկոմիսար մայոր Ժան Բատիստ Սալվիենը եւ նրա ընկերուհին՝ նույնպես ոստիկանության աշխատակից Ժեսիկա Շնայդերը, ահաբեկիչ Լարոսի Աբալայի կողմից դանակահարվել են Փարիզից հարավ - արեւմուտք գտնվող Մանյանվիլ քաղաքի իրենց տանը:

 

Սգո արարողությանը ներկա Էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Մանյուել Վալսը, կառավարության մի շարք նախարարներ, զոհվածների հարազատներ: Ընտանիքում մնացել Է երեք տարեկան որդին, որը դարձել Է ողբերգության վկան: Ներկայում նա գտնվում Է Փարիզի գլխավոր մանկական հիվանդանոցում, որտեղ նրան հոգեբանական օգնություն Է ցույց տրվում:

 

Զոհվածների հիշատակը հարգել են լռության լոպեով, հնչել Է «Մարսելիեզը», որի ֆրանսերեն տեքստում կա տող «թշնամիների» մասին, «որոնք դանակահարել են մեր որդիներին եւ կանանց»:

 

Հունիսի 15-ին լռության րոպեներ են տեղի ունեցել Ֆրանսիայի բոլոր ոստիկանական կոմիսարիատներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: