Չինաստանի Հունանի հարավարեւելյան նահանգում ավարտվել Է աշխարհում ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը: Կառույցը գտնվում Է Տյանմենշան (Tianmenshan) ազգային բնայգում՝ Չժանցզյացզե (Zhangjiajie) գետահովտի 300 մետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին հաղորդել Է South China Morning Post-ը:
Կամրջի երկարությունը 393 մետր Է, լայնությունը՝ վեց մետր: Ապակե հատակով կառույցը կարող Է միաժամանակ դիմանալ մինչեւ 800 մարդու: Կամուրջը հանրության համար կբացվի հուլիսին:
Մինչեւ Հունանի նահանգում կամրջի ստեղծումն աշխարհում նման ամենաերկար կառույցը Hero bridge-ն Էր, որը նույնպես գտնվում Է այդ տարածաշրջանում: Կամրջի երկարությունը 300 մետր Է, բարձրությունը՝ 180 մետր: