Իրաքի անվտանգության ուժերը 350 մարդու են ազատ արձակել «Իսլամական պետություն» խմբավորման բանտից Էլ-Ֆալուջա քաղաքում:

 

Ինչպես փոխանցում է BBC-ն' իրաքյան զինվորական ուժերի բժիշկների խոսքով' բանտարկյալները տառապելիս են եղել սննդի և ջրի պակասից:

 

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ իրաքյան բանակը ռազմական գործողություններ է իրականացնում Էլ-Ֆալուջան ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու համար: Քաղաքը ծայրահեղական իսլամիստների վերահսկողության տակ է գտնվել շուրջ 2 տարի:

 

Իրաքի զինված ուժերը գրավել են գրեթե ողջ քաղաքը, սակայն «ԻՊ»-ի գրոհայինները շարունակում են դիմադրություն ցուցաբերել: Անցյալ գիշեր երկու մահապարտ ահաբեկիչներ մեքենաներ են պայթեցրել քաղաքում, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, մի քանիսն էլ' վիրավորվել: Տուժածների ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ: