Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բախը հայտնել է, որ չկա ոչ մի պայմանավորվածություն Ռուսաստանի նախագահի հետ, որ ռուս թեթև ատլետները կմասնակցեն Ռիո 2016-ին: Բախի խոսքով, բոլոր այդ խոսակցությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

 

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում ռուսական « Р-Спорт »-ը:

 

Ռուսաստանի թեթև ատլետիկայի Օլիմպիական հավաքականը հայտնվել է սկանդալի կենտրոնում, և զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:Այդ որոշումը ուժի մեջ կլինի մինչև գործի նախաքննության ավարտը: Հունիսի 21-ին կայացել է գորճի հերթական լսումը: