Թուրքիայի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքարանի առջև' պահանջելով պատրիարքի ընտրություններ անցկացնել:Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Բողոքարարաների շարքում են եղել Օրթաքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը, Քալֆայան որբանոցի հիմնադրամի ղեկավար Դիանա Քամփարոսյանը, գրող Ժակլին Չելիքը, ատամնաբույժ Թաթյո Բեբեքը և այլք: Նրանք պատրիարքարանի դիմաց սև պսակ են թողել՝ «Ուզում ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:

 

«Մենք իրական պատրիարք ենք ուզում, և հենց մենք ենք նրան ընտրելու: 555 տարի, ինչպես եղել է, այդպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Ժակլին Չելիքը: