Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերքեց բոլոր այն կարծիքները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր ծրագիր է մշակել' դուրս թողնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայ ացուցիչ Մարիա Զախարովան: «Նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են, կամ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության արդյունք»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հանդիպման նման ձևաչափը նախկինում էլ օգտագործվել է' զգայուն հարցերի քննարկման համար: «Միանշանակ, նման դեպքերում պահպանվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգը, այլ նաև ակտիվ շփումը համանախագահող եռյակի հետ: Մենք այդ մասին ասել ենք նաև մինչ հանդիպումը»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ պահպանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ողջ պոտենցիալը: «Այդ ձևաչափը շարունակում է մնալ առաջ շարժվելու գործիքը: Ես կարդացել եմ նաև մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հաղորդագրությունները, որոնք նույնպես դրական են գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները»,- եզրափակել է նա: