Հռոմի պապին հանդիպելու առիթ ունենալու դեպքում «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջամբարջյանը շնորհակալություն կհայտներ կաթոլիկների առաջնորդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե առիթ ունենամ նրան հանդիպելու, զրուցելու, միայն շնորհակալական խոսք կասեմ, որ նա ընդունեց Հայոց ցեղասպանությունը, ողջ աշխարհին օրինակ դարձավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասաց բարե րարը:

 

Նա ուրախությամբ փաստեց, որ Հռոմի պապը Մայր Աթոռի Սուրբ խորանից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը քարոզներ է հղել, իր ողջույնի խոսքն ասաց հայ ժողովրդին: «Անցյալ տարի նա կաթոլիկ Մայր տաճարից շատ հզոր հայտարարություն արեց' ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Շատ երկրներ, նրա հայտարարությամբ առաջնորդվելով, կարողացան առաջ տանել այդ հարցը»,-նշեց Գաբրիել Ջամբարջյանը: Նրա խոսքով' այս այցով Հայաստանն աշխարհին ասում է, որ քրիստոնյա մնալու և քրիստոնյաներին աջակից լինելու համար Պապը մեր կողքին է:

 

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը: Նախատեսվում է, որ Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Պապը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատա րմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:

 

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նույն օրը տեղի կունենա պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան' Հռոմ վերադառն ալու համար: