Բաքվում բժիշկները սխալմամբ անդամահատել են կնոջ առողջ ոտքը:
Ինչպես հաղորդում է Anspress-ը, կնոջ ազգականները պատմել են, որ Ադրբեջանի առողջապահության նախարարության անգիոլոգիայի եւ միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկները որոշել են անդամահատել շաքարային դիաբետով հիվանդ 82-ամյա Թյարլան Ալիեւայի փտախտով հիվանդ ձախ ոտքը: Սակայն վիրահատությունից հետո տեսել են, որ հիվանդ ոտքի փոխարեն անդամահատել են կնոջ առողջ ոտքը:
«Վիրահատությունը կատարել է վիրաբույժ Վալեհ Քերիմովը: Բայց վիրահատությունից հետո նա անհետացել է»,-պատմել են կնոջ ազգականները:
Կենտրոնի տնօրենը հաստատել է փաստը:
«Ես ինքս շոկի մեջ եմ կատարվածից»,-ասել է նա' նշելով, որ փաստով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:
Սխալմամբ առողջ ոտքն անդամահատած վիրաբույժ Վալեհ Քերիմովը AzVizin.az կայքին ասել է. «Միեւնույն է, պետք է անդամահատվեին այդ կնոջ երկու ոտքն էլ»: