Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտվել իր կարևոր աշխարհագրական դիրքից: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այդ հարցի լուծումն իր մեջ մեծ պոտենցիալ է պարունակում Հայաստանի տնտեսության աճի համար: ԱՄՆ-ն, իր հերթին, հնարավորինս ամեն ինչ անում է Ղարաբաղյան հարցի լուծման համար»,- «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Երևանում գտնվող Բրինկը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ նպաստում է երկրի տնտեսական և տարածաշրջանային զարգացմանը:
«Հայաստանը կարևոր տեղ ունի տարածաշրջանում, դա Արևելքի և Արևմուտքի խաչմերուկն է, այնպես որ, Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը շատ կարևոր է»,-նշել է Բրինկը: