Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել Իսպանական «Սելտայի» հարձակվող Նոլիտոյին:

Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի» գնահատվել է 16,6 միլիոն եվրո: Նոլիտոյի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլիան:

Նոլիտոն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո 2016»-ին: