Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայազն» կուսակցության երրորդ համագումարը, որի ժամանակ կուսակցականները հայտարարեցին իրենց հետագա գործունեության, առաջիկա ընտրություններում իրենց մասնակցության և այլ հարցերի մասին։ Կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց՝ այս իշխանությունները տարիներով թալանել են երկիրը, ինչեպս կարողացել են նվազեցրել են երկրի պաշարները, զարգացման հնարավորությունները։
«Այս իշխանությունները որոշել են ազգային դավաճանության միջոցով ապահովել իրենց վերարատադրությունը։ Մենք չենք կարող դա թույլ տալ։ Մեր շարքերում կան այնպիսի ազգասեր, սկզբունքային մարդիկ, ովքեր դա թույլ չեն տա։ Ես հպարտ եմ, որ նման ընկերներ ունեմ ու մեկն եմ այդ ամբողջության։ Մենք օգտագործելու ենք բոլոր լեգալ միջոցները՝ նրանց դիմակը պատռելու»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայազնի» մասնակցությունը առաջիկա ընտրություններին ինքնանպատակ չէ, իսկ ցուցակները ձևավորվելու են ազատ նախընտրության սկզբունքով։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։