Christie's աճուրդների տունը հուլիսի 1-ին Լոնդոնում ներկայացրել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի անձնական իրերի հավաքածուն, որը սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վաճառքի կհանվի Նյու Յորքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Լոտերի թվում կան ոսկերչական զարդեր, արվեստի ստեղծագործություններ, գրքեր, ինչպես նաեւ կահույքի առարկաներ ինչպես Լոս Անջելեսի նրանց տնից, այնպես Էլ Սպիտակ տնից, որոնք մնացել են Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակներից:

 

Christie's-ի հաղորդագրության համաձայն՝ հավաքածուում կան հազար դոլարից մինչեւ 50 հազար դոլար արժողությամբ լոտեր, իսկ ընդամենը դրա վաճառքից պլանավորվում Է ստանալ ավելի քան 2 մլն դոլար, որը կուղղորդվի Նախագահական հիմնադրամի եւ Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտի նախագծերի ֆինանսավորմանը:

 

Հիշեցնենք, որ Ռոնալդ Ռեյգանն ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1981-ից մինչեւ 1989 թվականը: Նա մահացել Է 2004 թվականին: Նենսի Ռեյգանը ամուսնուց հետո ապրել Է 12 տարի եւ վախճանվել 2016 թվականի մարտի 6-ին: