Հուլիսի 6-ին, զիվորական ծառայությունն ավարտելուց հետո Գյումրի վերադարձավ ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը հակառակորդի Տ-72 և Տ-80 3 տանկ է ոչնչացրել: Ավագ սերժանտին դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ, ապա զինվորին ընդունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

 

 

Քաղաքապետը ողջունեց Շուլի Հակոբյանին ու բոլոր ներկաներին: Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց կատարած սխրագործության, իսկ Շուլիի հորը՝ Արմեն Հակոբյանին՝ քաջ որդի դաստիարակելու համար: Շուլի Հակոբյանը համեստորեն նշեց, որ իր արածը հերոսություն չէ,այլ պարտք հայրենիքի հանդեպ: «Ծառայության 1 տարի 8 ամիսը համեմատել չի կարելի վերջին ամիսների հետ: Բնականաբար, շատ դասեր քաղեցինք՝ թե՛ մարտավարական, թե՛ ծառայողական, թե կյանքի»,-նշեց զինվորն՝ անկեղծանալով, որ այս պահը չի վայելում՝ քանի, որ իր զինակից ընկերներից շատե րն իր կողքին չեն: Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախությունը« անձնական արիությունը, գյումրեցու հայրենասիրական ոգին մարտական գործողությունների ժամանակ լավագույնս դրսևորելու և քաջության համար՝ Շուլի Հակոբյանը պարգևատրվեց Գյումրու «Ոսկե հուշամեդալ»-ով: Հանդիպումից հետո Շուլի Հակոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց, որ ստացել է զինվորական գործը շարունակելու առաջարկ, բայց դեռ այդ մասին կմտածի, իսկ մինչ այդ պետք է շարունակի ուսումը. ապագա տնտեսագետը սովորում է Երևանի պետական համալասարանում:

 

 

ՊԲ N զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանն (14/1« Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների« որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ' կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի կողմից Շուլի Հակոբյանը պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

 

 

Արմենուհի Մխոյան