Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:

 

 

«Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդի մեր սերտ հարաբերությունների վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ են դառնում»,-ասել է նա:

 

 

Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է' ուղղված Եվրամիության ու Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների սերտացմանը: Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, նախկին Խորհրդային միության երկրների ինտեգրացում' Եվրամիության տնտեսությունում: