Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարն ամսական ստանում է մոտ 10 հազար եվրո, գրում է Le Point:

 

Թերթը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի անձնական վարսահարդարի պայմանագիրը, որտեղ նշվում է, որ նա 2012 թվականից ի վեր ստանում է ամսական 9.895 հազար եվրո, ինչն ընդամենը 5 հազար եվրոյով է պակաս այն գումարից, որը ստանում է ինքը՝ նախագահը: Բացի այդ, այդ գումարին կարող են ավելանալ լրացուցիչ վճարումները։

 

«Նա նախագահի տրամադրության տակ է շուրջօրյա: Նրան երբեք չեն փոխարինում: Նա անգամ բաց է թողել իր երեխաների ծնունդը…»,- թերթը մեջբերում է նման աշխատավարձի վերաբերյալ վարսահարդարի փաստաբանի պատճառաբանությունը:

 

Հաղորդվում է, որ վարսահարդարի աշխատանքային օրը սկսվում է շատ վաղ, նա ուղեկցում է նախագահին գործնական ուղևորություններում: