Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի՝ իր առաջադրումը, մինչեւ 3 տոկոս կրճատել Է ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով հետ մնալը նախընտրական մրցավազքում իր գլխավոր մրցակցուհուց՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս մասին են վկայում համազգային հարցման՝ հուլիսի 13-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Marist սոցիոլոգիական ծառայությունը՝ The McClatchy Company հրատարակչական հոլդինգի հետ համատեղ:

 

Ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մանակիցների 39 տոկոսը, Քլինթոնին մտադիր Է պաշտպանել հարցվածների 42 տոկոսը: Ըստ որում հարցում կատարած մասնագետներն ընդգծում են, որ իրենք առաջին անգամ են արձանագրել նախկին առաջին տիկնոջ ժողովրդականության անկում 50 տոկոսից ցած:

 

Միեւնույն ժամանակ ամերիկացիների 64 տոկոսը խոստովանել Է, որ «անբարեհաճորեն Է վերաբերվում» միսլիարդատիրոջ անձին, նախկին պետարտուղարի նկատմամբ բացասաբար Է տրամադրված հարցվածների 60 տոկոսը:

 

Հուլիսի 5-ից մինչեւ 9-ն անցկացված հարցմանը մասնակցել Է երկրի 1249 չափահաս քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: