Ռուս զբոսաշրջիկները, որոնք պատրաստվում էին առաջիկա օրերին մեկնել Թուրքիա, հայտնվել են անորոշ վիճակում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսական զբոսաշրջային ընկերություններից մեկի մամուլի պատասխանատու Լարիսա Ախանովայի խոսքով՝ հանգստյան օրերին պլանավորված է 10 հոգանոց զբոսաշրջային խմբի թռիչք դեպի թուրքական հանգստավայրեր, սակայն հÕ հարավոր է, որ այդ ուղղությունը չեղյալ հայտարարվի: «Զբոսաշրջիկները որոշում են՝ սպասել մինչև թռիչքների թույլատրումը, թե իրենց հանգիստը կազմակերպել ուրիշ երկրում»,- նշել է նա:
Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ զինվորականների կողմից ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Ըստ վերջին տվյալների' ՌԴ տրանսպորտի նախարարությունը ժամանակավոր սահմանափակել է ռուսական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքները դեպի Թուրքիա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է տրանսպորտի եւ այլ համապատասխան գերատեսչություններին աջակցել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են թուրքական օդանավակայաններում կամ մեկնում են Թուրքիա: