Զենքով քաղաքական հարցեր լուծելը կարող է ամենակործանիչ հետևանքներն ունենալ: Այս մասի «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

 

«Շատ վանգավոր գործընթաց է, պետք է ամեն ինչ անել, որ արյունահեղություն չլինի: Ճիշտ կլիներ, որ հանձնվեին իրավապահներին և հարցերն այլ կերպ լուծեին: Երբ զենքով են փորձում քաղաքական հարցեր լուծել, ապա ամենակործանիչ հետևանքներ կարող են լինել: Դա հարիր չէ մեր հասարակությանը, զենքով հարց լուծելը հարիր չէ Հայաստանի Հանրապետությանը, դա ճանապարհ չէ: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի բանակցությունների միջոցով խնդիրը լուծվի և այլ զոհեր չունենանք»,-հավելեց Ալեքսանդր Արզումանյանը: