«Սասնա ծռեր» խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Մենք պահանջում ենք իշխանություններից տրամադրել մեզ լրատվամիջոցներ, ինչպես նաև որպես բանակցային կողմ ներգրավել Աշոտ Մինասյանին: Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ «Սասնա ծռերի» անդամները չեն խախտել նեյտրալ գոտին և նրանք գտնվել են մեր կողմից վերահսկվող տարածքում»: