Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում կքննարկի Ռուսաստանի հետ ջանքերը միավորելու գաղափարը՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ջախջախելու նպատակով:

 

Այս դիրքորոշումը հերթական անգամ հայտնել է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի նահանգում:

 

«Եթե մտածենք այդ մասին, մի՞թե հիանալի չի լինի համերաշխ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Մի՞թե հիանալի չի լինի միավորվել Ռուսաստանի հետ եւ միասին հարվածով վերջ տալ ԻՊ-ին»,- հռետորական հարց է տվել նա:

 

Հուլիսի 19-ին բրիտանական Sunday Times թերթում եւ իտալական Corriere della Sera-ում Թրամփը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների վերականգնումն օգտակար կլինի ամբողջ աշխարհի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: