ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը բավականաչափ գիտելիքներ չունի երկիրը գլխավորելու համար: Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

Պատասխանելով այն հարցին, թե «իրեն վախեցնում է արդյոք այն փաստը, որ Թրամփը միջուկային կոդերը տնօրինելու հնարավորություն ստանա», Օբաման պատասխանել է. «Ինչ որ ինձ վախեցնում է, դա նախագահն է, որը չգիտե այն, ինչ անհրաժեշտ է, եւ հետաքրքրված էլ չէ իմանալու դա»:

 

«Երբ ես լսում են նրա ելույթները մամուլի ասուլիսներում եւ բանավեճերի ժամանակ, (ապա հասկանալի է դառնում, որ) ամբողջությամբ վերցված բազային գիտելիքներ աշխարհի մասին, այն մասին, թե ինչ է միջուկային տրիադան կամ որտեղ են գտնվում այս կամ այն երկրները, կամ թե մահմեդական աշխարհում ինչ տարբերություն կա սուննիների եւ շիաների միջեւ. սրանք այն բաներն են, որ նա չգիտե եւ որոնց վրա, կարծես, շատ ժամանակ չի էլ ծախսում՝ փորձելով իմանալ»,- կարծում է նախագահը:

 

Օբաման հուլիսի 27-ին Ֆիլադելֆիայում ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում՝ պաշտպանելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը հուլիսի 26-ին պաշտոնապես առաջադրվել է նախագահի պաշտոնի՝ դեմոկրատների թեկնածու նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: