Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք ցանկանում էին նախագահի ուշադրությունը հրավիրել իրենց պահանջների վրա` գործարանի վերագործարկում, պայմանագրերի չեղարկում:

 

«Նաիրիտը պետք ա վերագործարկվի` դա պարտադիր է, որովհետև Նաիրտը վերագործարկելով՝ այն իր հետ կբերի մի շարք այլ գործարանների վերաթողարկում, քանի որ Նաիրիտը համակարգաստեղծ գործարան է»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց համակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը:

 

Նշեց, որ իրենք նամակ են ստացել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, որում ընդամենը նշված է որ զբաղվում են խնդրով և ձևավորվել է աշխատանքային խումբ: «Մեզ ասում են միգուցե ունեք բարեկամ կամ ծանոթ, ով ներդրում կցանկանա անել և իրենք մեզ իրավունք են տվել բանակցելու` անհրամար է նման բան ասել, ոնց կարող է հարյուրավոր միլիոնների հասնող ներդրում անողի հետ աշխատանքից ազատված քաղաքացին կարողանա բանակցել»,- ասաց տիկին Շահվերդյանը: