Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 28-ին կազմել է 476.41 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.48 դրամ՝ բարձրանալով 4.65 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.91 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 4.85 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 28-ին կազմել է 7.18 դրամ, նվազումը 0.03 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 299.91 դրամ, ոսկի՝ 20,356.21 դրամ, պլատին' 16,925.21 դրամ։