Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆավորիտ համարվող Հիլարի Քլինթոնը խոստանում է հաղթելու դեպքում լինելբոլորի նախագահը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը նախագահի առաջին կին թեկնածուն դարձավ երկրի պատմության մեջ՝ պաշտոնապես առաջադրվելով «Դեմոկրատական» կուսակցության կողմից: Ճնայած այս հանգամանքին՝ «Դեմոկրատական» կուսակցությունում ոչ բոլորն են խանդավառված Հիլարիի անձով: Համագումարում ոմանք նրան նույնիսկ սուլեցին: Բացի այդ, Քլինթոնը կորցնում է նաև հանրային աջակցությունը և այս պահին գրեթե նույն վարկանիշն ունի, ինչ հանրապետական Դոնալդ Թրամփը:

 

Այս ընտրարշավի մյուս առանձնահատկությունն այն է, որ ռուսական հարցում փոխվել է երկու առաջատար կուսակցությունների դերակատարումը: Եթե ավանդաբար հակառուսական դիրքերից հանդես է եկել «Հանրապետական» կուսակցությունը, ապա այժմ նրանց թեկնածուն բացեիբաց խոսում է Վլադիմիր Պուտինի հանդեպ ունեցած քաղաքական համակրանքի մասին: Այս գործոնը հաշվի առնելով՝ Քլինթոնն ուժեղացրել է հակառուսական հռետորաբանությունը:

 

Սակայն այս ընտրարշավի հիմնական հերոսն՝ անկախ ընտրությունների արդյունքից, «Հանրապետական» կուսակցության սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփն է: Նա, ի տարբերություն իր մրցակցի, մեծ փողեր չի ծախսում՝ շեշտը դնելով իր սկանդալային կերպրի վրա: Նա մեկ կոչ է անում Ռուսաստանին՝ լրտեսել իր մրցակից Քլինթոնին, մյուս ելույթում ասում է, թե պատրաստ է քննարկել Ղիրմը Ռուսաստանի մաս համարելու հարցը: Հատկանշական է, որ Թրամփի երկրորդ հայտարարությունը հնչում է հենց այն օրը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հրամանագիր է ստորագրում Ղրիմի դաշնային մարզը լուծարելու և այն Հարավային մարզին միացնելու մասին: Ես դավադրության տեսության կողմնակից չեմ և երբեք չեմ պնդի, որ Թրամփը  ռուսների թեկնածուն է, սակայն հատկապես կարող եմ պնդել, որ Թրամփի առաջադրումը մարտահրավեր է ամերիկյան քաղաքական համակարգին, մշակույթին: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման նրան «ֆաշիստ», «կոմունիստ», «դեմգոգ» է անվանել: 

 

Սարգիս Հակոբյան