Այսօր ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է:

 

Ջեբրայիլում զոհված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը իր ծառայության ընթացքում այնպես է կապվում Արցախի հող ու ջրին, որ արդեն 10 տարի է՝ հարազատ Գյումրիից տեղափոխվել և ընտանիքի՝ կնոջ ու երկու զավակների հետ բնակվում էր Արցախում: Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ թեժ կռվի ժամանակ:

 

Քաջ հրամանանատարը, չիմանալով, որ դիրքերն արդեն գրավված են, հայտնվում է ադրբեջանցիների դիմաց: Ալեքսանը իր զինվորներին հետ է ուղարկում ու սկսում է կռվել, սակայն նախ վիրավորվում է ուսից, հետո փորձելով փրկել իր զինվորներին, մահացու վիրավորվում է:

 

Ալեքսան Առաքելյանը միշտ էր աչքի ընկնում իր քաջությամբ. թշնամուն սարսափի աստիճան վախեցնող հրամանատարին բնավորության համար Մառոզ մականունով էին կնքել: