Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:

Այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգան 4-ը:

Բռնցքամարտիկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը կմեկնարկի 1/16 եզրափակչից: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակչից:

Պայքարի դուրս կգա նաև ծանրամարտիկ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը: Ուշ գիշերը կմրցի նաև ծանրամարտիկ, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: