Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր վազքում ոսկե մեդալ է նվաճել Բահամյան կղզիների ներկայացուցիչ Շոնա Միլերը:
Հատկանշական է այն, որ եզրագծին մոտենալիս Միլերին գրեթե շրջանցել է ամերիկուհի Էլիսոնը, և առաջին եզրագիծը հատելու համար Միլերը նետվել է առաջ: Միլերը գրանցել է 49,44 վայրկյան արդյունք:
Արծաթե մեդալը բաժին է հասել ամերիկուհի Ֆելիքս Էլիսոնին, բրոնզը' յամայկացի Շերիկա Ջեկսոնին: