Ռիո դե Ժանեյրոյում ավարտին են մոտենում ամառային Օլիմպիական խաղերը:

Մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտիկ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Բրոնզե մեդալի համար պայքարում Բերիանիձեն ուժերը չափեց Բելառուսի ներկայացուցչի'Իբրահիմ Սաիդաուի հետ և պարտվեց:

Մեր մարզիկը 1/8 եզրափակչում հաղթել էր Չինաստանի ներկայացուցիչ Զիհվեյ Դենգին:

Քառորդ եզրափակչում Բերիանիձեն 3:1 հաշվով հաղթել Հունգարիան ներկայացնող Դանիել Լիգետիին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ագուլին: