Երկրապահ կամավորականների միությունը գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է ամենամյա ուխտագնացությունը Արցախում։ Երկրապահները տարբեր խմբերով լինում են Արցախի բոլոր շրջաններում, գյուղերում, զորամասերում, դիրքերում։ Հյուսիսարևելյան շրջանի զորամասերից մեկում երկրապահը զինծառայողներին պարգևատրեց Հայաստանի երկրապահ հուշամեդալով և պատվոգրերով՝ սահմաններն անառիկ պահելու, գերազանց ծառայելու համար։

 

Առաջնագծում ծառայող զինվորներն էլ հպարտորեն ասացին՝ ծառայությունն անցնում է հիանալի։ Մայոր Ռուդիկ Հակոբյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց. «Անձնակազմը մարզված է, հակառակորդի սադրանքներին կարող են պատասխանել»։

 

Իսկ հողեր հանձնելու վերաբերյալ խոսակցություններին սահմանագծում ծառայող մայորը նշեց, որ խոսում են հիմնականում պարապ մարդիկ։ «Ես երկար ժամանակ է ծառայում եմ այստեղ, դեռ նման բան չեմ տեսել, որևէ կտոր հող հանձնել։ Մեր զինվորների մոտ մարտական ոգին ավելի է ամրապնդվել։ Մեր զինվորներն այսօր տեսան, որ ավելի ուժեղ են, քան հակառակորդը՝ անկախ նրանց քանակից ու զինտեխնիկայից»,- ասաց մայոր Ռուդիկ Հակոբյանը։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։ 

Քրիստինա Աղալարյան

Արցախ