Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի «Արցախ» հանգստյան տան 5-րդ հարկի պատշգամբ ձի է մտել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի և հերթափոխի պետ Ժիրայր Խոջոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։


Մանրամասները՝ Shamshyan.com-ում: