«Միահամուռ կլինենք՝ ամեն ինչին կդիմագրավենք, կմասնատվենք՝ կստանանք այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հողեր հանձնելու վերաբերյալ խոսակցություններին նման կերպ արձագանքեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը։ 

 

«Ապացույցն ապրիլին մարդկանց միահամուռ ոտքի կանգնելն էր։ Ցանկություններ ու արտահայտություններ շատ կլինեն։ Միահամուռ կլինենք, ամեն ինչին կդիմագրավենք, կմասնատվենք՝ կստանանք այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ Պատասխանը մեր ձեռքում է։ Ու՞մ է ձեռք տալիս հողեր հանձնելու մասին խոսակցությունները»,- նշեց Կարեն Գրիգորյանը։ 

 

Նրա խոսքով՝ ցավն այն է, որ «ամեն առավոտ արթնանում են երկու միլիոն նախագահ, դիվանագետ»։ «Ամենահեշտ բանը գնահատականներ տալն է։ Ամեն ինչ մեր ձեռքում է։ Կուզենք որակ կստանանք, կուզենք՝ ոչ։ Մենք մեր անկախությունն ինքներս ենք վաստակել, ոչ մեկ չի տվել։ Պայքարել, ստեղծել, արարել ենք։ Ես ուրիշ ելք չեմ տեսնում։ Եթե նվիրեին, այն ժամանակ պետք է նվիրեին»,- հավելեց նա։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։

Քրիստինա Աղալարյան

Արցախ