Մեր ունեցած տեղեկություններով, Ապարան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում թեժ մրցակցություն է սպասում։

 

Սկզբում առաջադրվող թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում ՝ Ռազմիկ Պետրոսյան, Հովհաննես Մանուկյան և այլն։ Սակայն այս պահին, մեր աղբյուրների հավաստմամբ, հիմնական մրցակցությունը երկու անձանց միջև է ՝ 12 տարվա ներկայիս քաղաքապետ Գոռ Աբրահամյանի և երիտասարդ գործարար Էդգար Փարվանյանի։

 

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 18-ին, իսկ բուն ընտրապայքարը սկսվելու է օգոստոսի 31-ին և ավարտվելու է սեպտեմբերի 16-ին։ Նյութի աղբյուրը'