Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է։ 

 

ՀՀ ոստիկանապետի կենսագրական տվյալները՝ Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։ 1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։ 1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել իրավաբանի որակավորում։ 1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։ 1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

 

1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։ 1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։ 1995 թ.' այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է ՆԳՆ համակարգից։ 1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։ 1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

 

ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։ 1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի հրամանագրերով. 1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով, 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։ 2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով. 1997 թ.՝ «Հ. Բաղրամյանի 100-ամյա հոբելյանի» հուշամեդալով, 2002 թ.՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով, 2003 թ.՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2006 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, 2009 թ. «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2010 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2012 թ.՝ «ՀՀ ԶՈԻ-20 տարի» հոբելյանական մեդալով: Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի չորս երեխա, վեց թոռ։ 

 

 

Картинки по запросу վլադիմիր գասպարյան

Картинки по запросу վլադիմիր գասպարյան

 

Վլադիմիր Գասպարյանը որդու հետ