Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին' ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

 

Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրել էր դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։


Lուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հատկապես Աբովյան քաղաքում ու հարակից գյուղերում ապրողներն ուշադիր լինեն, քանի որ աղջկան վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում:

 

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ինեսայի հայրն ասել է, որ նրանից դեռ ոչ մի նորություն չունեն: