Կասանդրա Ջեքսոնի ընտանիքում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել:
Նրա տղան խեղդվեց լողալուց 1 ժամ անց:
Ինչպես պարզվեց, վտանգը կարող է դարանակալել ոչ միայն խորը ջրամբարներում, այլ նաև ցամաքում՝ ջրային պրոցեդուրաներից որոշ ժամանակ անց:
Նման ողբերգություն կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, հատկապես երեխաների, եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն:
Մայրը որդուն տարել էր Հարավային Կարոլինայի լողավազաններից մեկը:
Երեխան մոր ուշադրության կենտրոնում էր: Թվում էր, թե ոչինչ չի վկայում աղետի մասին…
Երեխան լողալիս ջուր էր կուլ տվել, սակայն հազացել էր, թվում էր, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել:
Չէ՞ որ նման բան գրեթե բոլորի հետ էլ պատահում է: Տղան լողալուց հետո մոր հետ ուղևորվել էր տուն:
Ճանապարհին նա սկսեց գանգատվել հոգնածությունից ու քնկոտությունից, սակայն Կաասանդրան մտածեց, թե տղան պարզապես հոգնել է:
Տանը կինը զբաղվեց իր գործերով, իսկ մեկ ժամ անց նա հատակին հայտնաբերեց որդու անշնչացած մարմինը:
Բժիշկները արձանագրեցի նրա մահը «հետաձգված ջրահեղձման» պատճառով:
Տղայի մայրը որոշեց նախազգուշացնել մյուս ծնողներին նման ողբերգությունից, քանի որ խեղդվել կարելի է անգամ սեփական լոգարանում:
Բժիշկ Դանիել Ռաուխի խոսքով՝ մարդ կարող է խեղդվել, եթե անգամ թոքերում մնա ջրի փոքր-ինչ քանակություն:
Ջուրը խոչընդոտում է արյան մեջ թթվածնի ներծծմանը, այդ պատճառով էլ մարդը դանդաղ մահանում է:
Սովորաբար մեծահասակների օրգանզմը ինքնուրույն է կարողանում ջուրը դուրս բերել թոքերից, իսկ երեխաների մոտ նման ռեֆլեքսները այդքան էլ զարգացած չեն:
Նման ջրահեղձման ախտանշաններն են հաճախացող շնչառությունը, որովայնի փքումը, քնկոտությունը, հոգնածությունն ու նվաղումը:
Այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ դիմել բժիշկների օգնությանը: