Գաղտնիք չէ, որ Հայաստանում արվեստագետները, մշակույթի գործիչները պետության կողմից չեն արժանանում այն ուշադրությանը, ինչը, որպես կանոն, պետք է լիներ։ Այդ խնդրի մասին բարձրաձայնել են բազմիցս, թե մշակույթի ներկայացուցիչները, թե լրատվամիջոցները։ 

 

Թեմայի շրջանակում ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի հետ։ 

 

-Պարոն Բաբայան, այսօր արվեստին, մշակույթին, կոմպոզիտորներին հատկացվող ուշադրությունը, աջակցությունն, ըստ Ձեզ, բավարա՞ր է։


-Վիճակը շատ վատ է։ Եթե խորհրդային տարիներին կային որոշակի օգնություններ, ֆոնդեր, այսօր տարվա մեջ չնչին չափով է արվում, կամ առհասարակ չի արվում։ Այն ժամանակ տարվա մեջ 9 անգամ հանձնաժողովներ էին հավաքվում։ Ոչ թե վատ է, այլ շատ վատ է։

 

-Այսօր չկա՞ն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով, թեկուզ իրենց անձնական միջոցներով որոշակի աջակցություն են ցուցաբերում։


-Մենք ունենք երաժշտական համաժողով, որն արդեն 22 տարվա կյանք ունի։ Մի քանի առիթով Գագիկ Ծառուկյանն է ընդառաջել, CD-ներ թողարկեցինք: Մի քանի միջոցառումներ ենք այս տարի անցկացրել, որոնք հովանավորել է Գագիկ Ծառուկյանը։ Ես միայն դրական եմ դա գնահատում և մոտենում այդ հարցին։ Նա, բացի սպորտից, այլ ասպարեզներին ևս աջակցում է։ Հատկապես այս ֆոնին, անգամ համեմատելի չէ նրա օգնությունը և մնացած աջակցությունը։ Դա շատ կարևոր է։

 

-Պարոն Բաբայան, վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե ՞ս եք վերաբերվում։


-Այո, ես էլ եմ շատ լսել այդ մասին։ Դրական եմ գնահատում։ Կարծում եմ՝ նա պետք է վերադառնա, ճիշտ կլինի նրա վերադարձը։